Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ապահովման անհրաժեշտությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին Լեռնային Ղարաբաղի հարցով փակ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան, որը հոկտեմբերից նախագահում է խորհուրդը:
«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարը։ Դա ամենահրատապ հարցն է, քանի որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի պահպանվել» - ասել է նա՝ նշելով, որ գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպես կազմակերպել դրա կատարման վերահսկողությունը:
«Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», - շարունակել է մշտական ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, նա բացատրել է, որ ՄԱԿ դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելը՝ Անվտանգության խորհրդի կողմից, հատուկ մանդատ կպահանջի:
«Սա արագ գործընթաց չէ»,- ասել է դիվանագետը:
«Տեղեկություններ կային, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը», - ասել է Նեբենզիան:
Դիվանագետը չի բացառել, որ դիտարկմամբ կարող է զբաղվել ԵԱՀԿ առաքելությունը, առավել եւս, որ այդ կազմակերպությունը կարգավորման գործընթաց է վարում:
«Ո՞վ կլինի այնտեղ, ի՞նչ կարգավիճակով, դեռ հարց է, որը քննարկվում է», - հավելել է նա: