| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լիբիայի ազգային բանակի ղեկավար, մարշալ Խալիֆա Հաֆթարը ժամանել է Մոսկվա, որտեղ հնարավոր է՝ բանակցություններ կայանան Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ Սարաջի հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ լիբիական իրազեկ աղբյուրի խոսքերին հղումով:
Ըստ նրա՝ այսօր Մոսկվա կժամանի նաև Սարաջը։
Հիշեցնենք՝ դեռևս շաբաթ օրը ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հորդորել էին բոլոր կողմերին դադարեցնել կրակը հունվարի 12-ի կեսգիշերից և անհապաղ նստել բանակցային սեղանի շուրջ։
Կողմերը ողջունել էին նախաձեռնությունը՝ խոստանալով պատասխանել հրադադարի ցանկացած խախտման։
Լիբիայում արդեն 10 տարի է`նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը առաջնորդում է գեներալ Հաֆթարը:
2019-ի ապրիլից կողմերի միջև բախումներն ավելի մասշտաբային բնույթ են կրում. ապստամբները գրոհում են կառավարական զորքերի ուղղությամբ՝ մայրաքաղաք Տրիպոլին գրավելու համար: Ըստ որոշ տեղեկությունների՝ ապստամբներին աջակցում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսն ու Ռուսաստանը:
Հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում որոշում կայացվեց, որի համաձայն՝ մեկ տարով զորք է պետք ուղարկել ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող աֆրիկյան այդ երկիր՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությանը սատարելու նպատակով: