|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` քաղաքական հարցերով տեղակալ Յադալլա Ջավանին. հայտնում է Minval.az-ը` Tasnim-ին հղումով:
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կցանկանար հեռախոսազրույց ունենալ իրանական իշխանությւոնների հետ: Ավելի վաղ նա ասել էր, թե ակնկալում է «ինչ-որ պահի» հանդիպել Իրանի առաջնորդների հետ` միջուկային գործարքին փոխարինող համաձայնագիր մշակելու համար:
Ըստ Ջավանիի` Իրանը ԱՄՆ-ն ապահով երկիր չի համարում` բանակցելու և ինչ-որ համաձայնագրեր կնքելու տեսանկյունից: