կարևոր
3373 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-15 15:42
Քաղաքական

Արցախցիների վերադարձի մասով միջազգային աջակցություն կա, ՀՀ իշխանությունը պետք է բանակցի սրա շուրջ․ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։

Հրավիրված ասուլիսի ժամանակ Արտակ Բեգլարյանն ասաց, որ արցախցիների վերադարձի իրավունքը, ինքնին, ամրագրված է միջազգային իրավունքում և արցախցիների հավաքական վերադարձն ապահովելու համար կարևոր է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։ «Հայաստանի Հանրապետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր հավաքական վերադարձի իրավունքի իրացման և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում․ արցախցիների վերադարձի մասով միջազգային աջակցություն կա, ՀՀ իշխանությունը պետք է բանակցի սրա շուրջ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։