կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 16:52
Տարածաշրջան

Իրավիճակը փրկելու համար կա փակվող մի պատուհան. Զարիֆը՝ Միջուկային գործարքի մյուս կողմերին

Իրավիճակը փրկելու համար կա փակվող մի պատուհան. Զարիֆը՝ Միջուկային գործարքի մյուս կողմերին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իրանի՝ Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր որոշ գործողությունների կասեցման մասին որոշմանը:

«2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ-ն դուրս եկավ Միջուկային գործարքից, խախտեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւը եւ փորձեց մյուսներին, այդ թվում՝ եվրոպական երեք երկրներին ստիպել նման կերպ վարվել: Մեկ տարի համբերությունից հետո, Իրանը դադարեցրեց այն գործողությունները, որոնց իրականացումն անհնար էր դարձրել ԱՄՆ-ն: Իրավիճակը փրկելու համար, համաձայնագրում մնացած մյուս 5 երկրներն ունեն փակվող մի պատուհան»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի ուշ, Մոսկվայում Իրանի դեսպանատանը կայացած միջոցառման ժամանակ Զարիֆը հայտարարել է`այժմ արդեն միջազգային հանրության հերթն է կատարելու իր պարտավորությունները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: «Անցյալ մեկ տարվա ընթացքում Իրանը, ԱՄՆ-ի՝ Միջուկային համապարփակ համաձայանգիրը չեղարկելուն ուղղված քայլերի նկատմամբ ռազմավարական համբերություն ցուցաբերեց, փաստելով, որ իրագործում է իր ստանձնած պարտավորությունները: Մենք ապացուցեցինք, որ հինավուրց երկիր ենք, որը շատ համբերատար է, սակայն պատրաստ ենք պայքարել մեր իրավունքների իրականացման համար: Այժմ արդեն միջազգային հանրության հերթն է` կատարելու իր պարտավորությունները»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: