կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-05-05 18:20
Քաղաքական

Տիգրան Սարգսյանի փեսայի փակվող եւ փակված խանութները

Տիգրան Սարգսյանի փեսայի փակվող եւ փակված խանութները

Երբ Yerkir.am-ը գրեց «Տիգրան Սարգսյանի փեսան փակում է բիզնեսները` «արտագաղթում են» նյութը, եւ դրանից 5 ժամ անց Տիգրան Սարգսյանը ՖԲ իր էջում տեղադրեց մեր լուրը «հերքող» լուսանկարներ՝ մակագրելով «Ընտանիքիս հետ Սևանում!», առաջին բանը, որ անցավ ոմանց մտքով այն էր, որ իբր մենք ապատեղեկատվություն ենք տարածում:

 

Տիգրան Սարգսյանի՝ Հայաստանից բացակայելու մասին արդեն խոսել ենք: Հիմա հարկ ենք համարում մեկ-երկու կարեւոր մանրամասներ ներկայացնել: Այսպես` համակարգչային տեխնիկայի, գրասենյակային սարքավորումների, ցանցային սարքերի եւ այլ համալրող աքսեսուարների մեծածախ ու մանրածախ վաճառքով զբաղվող Nix computers խանութների ցանցը («ՆԻՔՍ» ընկերություն), մեր տեղեկություններով, թեեւ գրանցված է այլ մարդու անունով, բայց իրականում պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փեսային` Հայկ Սուվարյանին:

 

Օրերս, երբ Սարյան 6 հասցեում գտնվող համակարգչային այդ խանութ-սրահը փակվել էր, դեռ այդ ժամանակ փորձեցինք ճշտել, հասկանալ, թե ինչ ճակատագիր ունեն ընկերության կողմից տնօրինվող մյուս խանութ-սրահները, ինչու մի բիզնես էլ փակվեց, քանի որ ընկերությունն ամենեւին էլ անհայտներից չէր… Տարբեր աղբյուրներից հետաքրքրվելով` Yerkir.am-ին հաջողվել է պարզել, որ ընկերությունը, որն իրականում պատկանում է Հայկ Սուվարյանին, փակվել է հենց նախկին վարչապետի փեսայի հրահանգով, եւ այժմ այդ տարածքը վարձով է տրվում:

 

Պարզվում է` «Դալմա Մոլ»-ում գտնող «Նիքս» խանութ-սրահն էլ ոչ միայն հասցրել է փակվել, այլեւ դրա փոխարեն խոհանոցային սպասքի խանութ է բացվել: Դեռ՝ այսքանը:

 

Ուշագրավ է, որ նախկին վարչապետը մեր նշած այս փաստերը չէր հերքել, այլ իր նկարներով փորձել էր ապացուցել, որ ինքը Հայաստանում է, եւ ինչ-ինչ մեսիջներ հասցնել… Միայն թե անհասկանալի է, թե նախկին վարչապետն ինչ մեսիջներ է փորձում փնտրել մեր հրապարակումներում: