|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Շուշիի ազատագրման կապակցությամբ միջոցառումների անցկացմանը և դրանց ՀՀ քաղաքական ղեկավարության մասնակցությանը` կրկին հիշեցնելով հայկական «օկուպացիոն քաղաքականության» մասին:
Երկար քննադատություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն անցնում է արդեն մշտական դարձած սպառնալիքներին:
«Եթե բանակցությունների արդյունքում վերջ չդրվի Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացմանը, ապա Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնինշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում, ինչպես դա ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությունում»,- ասվում է հայտարարությունում: