Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին տարբեր մակարդակներում պարբերական հանդիպումների և քննարկումների անցկացումը։ Անդրադարձ կատարվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտին վերաբերող հարցերի։
Գոհունակությամբ նշվեց այս տարվա ամռանը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ անցկացնելու շուրջ ձեռք բերված համաձայնությունը, քննարկվեց նաև նույն ժամանակահատվածում հայ-վրացական գործարար համաժողով անցկացնելու հարցը։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ այս նախաձեռնությունները նոր հնարավորություններ կստեղծեն երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։