Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 25-ին Թբիլիսիում ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան (Lasha Darsalia)։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հումանիտար ոլորտին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Գոհունակությամբ անդրադարձ կատարվեց 2018 թվականի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակով փոխայցելություններին, որոնք նպաստեցին երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը։
Քննարկվեց նաև 2019 թվականի սկզբին միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնելու հարցը, ինչը նոր լիցք պետք է հաղորդի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։