ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույ են ունեցել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Այն տևել է 1 ու կես ժամ: Կրեմլում նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վաշինգթոնի նախաձեռնությամբ: Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսի խոսքով` հեռախոսազրույցի մի զգալի մասը երկու երկրների լիդերները նվիրել են Չինաստանին: Պուտինը Թրամփին ներկայացրել է անցյալ շաբաթ կայացած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների արդյունքները: