|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է մանրամասներ հայտնել իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսային բանակցություններից. հաղորդում է НТВ-ն` Ouest France-ին հղումով։
Նա մեջբերել է Գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը: «Ես երբեք չեմ բացահայտում այն, ինչ կատարվում է փակ դռների ետևում։ Որովհետև, ինչպես ասել է Բիսմարկը, եթե մարդկանց մոտ բացահայտես նրբերշիկի բաղադրատոմսը, վստահ չեմ, որ նրանք կշարունակեն դա ուտել»,- ասել է Մակրոնը։
Ավելի վաղ CNN-ի աղբյուրը հայտնել էր, որ Մակրոնի ու Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը «սարսափելի է» ստացվել։ Մակրոնը քննադատել է Թրամփին և ի պաստասխան լսել ոչ պարկեշտ բառերի շարքը: