|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է վարել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ. այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։
Զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական կայունության և սպառազինության վերահսկման հիմնախնդիրները: Պուտինը և Թրամփը հաստատել են «այդ հարցերի շուրջ երկկողմ խորհրդակցությունների արդիականությունը», այդ թվում՝ Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման վերաբերյալ պայմանագրի թեման:
Միևնույն ժամանակ երկու երկրների ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել «Սոյուզ-Ապոլոն» համատեղ ծրագրի շրջանակում ուղեծիրային թռիչքի 45-ամյակի կապակցությամբ:
Նախագահները նշել են նաև միջազգային անվտանգության հարցերի լայն շրջանակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ-երկրների գագաթնաժողով անցկացնելու Մոսկվայի նախաձեռնության մեծ կարևորությունը, քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Պուտինը և Թրամփն ընդգծել են տարածաշրջանում կայունության և «միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի» պահպանման հավաքական ջանքերի կենտրոնացման անհրաժեշտությունը:
Պաշտոնյաները երկուստեք ցանկություն են հայտնել զարգացնել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Նրանք բարձր են գնահատել համագործակցությունը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: