|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Պաշտոնապես հաստատվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ զրույցը տեւել է գրեթե մեկուկես ժամ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են՝ Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցերը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացիների փոխանակումը, իրանական միջուկային ծրագիրը։
Պեսկովը հայտնել է, որ «Թրամփը հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման և խնդրի խաղաղ լուծման օգտին։ Պուտինն իր հերթին նշել է հակամարտության բուն պատճառներին անդրադառնալու անհրաժեշտությունը և համաձայնել է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»։
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին հրավիրել է ՌԴ։