|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։
Ցավում եմ, հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաև անհոգ փնթիության հետևանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդական խանի դամբարանն ենք գովազդում…
Ախր ասում են, չէ, երբ չգիտես, հարցնելն ամոթ չէ…
Գրությանս կցում եմ Շերեֆ խան Դ-ի գերեզմանի վրա կառուցված մահմեդական դամբարանի պատկերը գովազդող 5000-անոցը, նույն դամբարանի պատկերը, նաև` քաղաքի շրջագծի մեջ մտնող ներկայումս ավերված Ամրդոլու և Գոմոց վանքերի պատկերները, որոնցից ցանկացածն անհրաժեշտ իմացության և վերաբերմունքի պարագայում կարող էր պատկերված լինել նշյալ դամբարանի փոխարեն…Նորատիպ մյուս թղթադրամներից դեռ չեմ տեսել, բայց որ անկեղծ ասեմ` արդեն վախենում եմ տեսնել…»։

