|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը սեպտեմբերին կգլխավորի Կազանի` մահմեդական կինոյի միջազգային փառատոնի ժյուրին. ըստ РИА Новости-ի` հաղորդագրություն է տարածել Թաթարստանի նախագահի մամուլի գրասենյակը:
Շահնազարովը «Թաթարկինո»-ի հրավերով ժամանել է Կազան` «Սերը ԽՍՀՄ-ի հանդեպ» ֆիլմի շնորհանդեսին: Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի եւ մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ էլ ռեժիսորը համաձայնել է գլխավորել միջազգային կինոփառատոնի ժյուրին:
Կազանի կինոփառատոնը անցկացվում է 2005 թվականից: