Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարություն Հարությունյանը facebook-ի իր էջում գրում է.
«Հիշում եմ, երբ Երևանի կենտրոնում պետք է տեղադրվեր Առնո Բաբաջանյանի արձանը, ի~նչ աղմուկ բարձրացավ: Իրականում այդ գործը, հեղինակի' Բեջանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն էր: Սակայն անտեղի, արհեստականորեն բարձրացված աղմուկը ստիպեց հեղինակին, արձանի վրա ըստ իս' անտեղի և անիմաստ որոշակի փոփոխություններ իրականացնել:
Այսօր բացվեց «Հայ-ռուսական բարեկամության խաչ» հուշարձանը, որը կարծես Թոխմախի գերեզմանատնից պռակատով բերած լինեն: Ես դեմ չեմ ոչ Հայ-ռուսական, ոչ հայ-ֆրանսիական, ոչ հայ - չգիտեմ ինչական հուշարձաններին, բայց ցավ է, երբ Երևանը լցվում է անճաշակ, հապճեպ պատրաստված, անդեմ արձաններով: Այնպիսի տպավորություն է, որ գերեզմանի մահարձանը բերել ու դրել են քաղաքի կենտրոնում: Հիմա, նայեք,մեծ կոմպոզիտորի հիշատակին կերտված քանդակին և սրան: Ո՞ւր են այն ճղճղացողները, որ այդքան դառնություն «պարգևեցին» հրաշալի քանդակագործին....Իսկ , որ ամենակարևորն է, քաղաքապետարանը, գլխավոր ճարտարապետը, ճարտապետների միությունը, արդյո՞ք տեղյակ էին այս «մահարձանի» նախագծից և արդյո՞ք հավանություն էին տվել:
Եթե տվել էին, ե՞րբ է դա եղել....»
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։