կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 22:37
Աշխարհ

Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին. ամերիկացի սենատոր

Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին. ամերիկացի սենատոր

Երկու տարի առաջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված մոտ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի իրականացումն ուղեկցվում է սկանդալներով:

Թուրքիա մատակարարված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերն այժմ Անկարայում փորձարկման փուլում են. գրում է ermenihaber-ը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը խորացնող ռուսական արտադրության S-400-ների թեմայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը Twitter-ում գրառում է կատարել:

«Վաշինգտոն կատարած այցից 2 շաբաթ անց Էրդողանը ծաղրում է Թրամփին, ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին և S-400-ների հարցում մեկ այլ կարմիր գիծ է հատում: Ներկայիս օրենքները պահանջում են, որ Թրամփը պատժամիջոց կիրառի: Իսկ Պոմպեոն (ԱՄՆ պետքարտուղար) պետք է ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա «անվտանգության գոտու» խախտումների և քրդերի դեմ իրականացրած վերջին հարձակումների պատճառով»:

Հիշեցնենք, որ Հոլլենն ամերիկացի այն սենատորներից է, որը քննադատել է Թուրքիային Սիրիայում «խաղաղության ակունք» ռազմագործողությունը և պատժամիջոցների նախագիծ պատրաստել: