Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Եվրամիության անդամ Կիպրոսը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Կիպրոս կղզու մերձակայքում հորատման աշխատանքներ կատարելու կապակցությամբ. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Թուրքիան ածխաջրածնային հետազոտություններ է իրականացնում Կիպրոսին հարակից տնտեսական գոտում, որը, որպես այդպիսին, Թուրքիայի կողմից չի ճանաչվում:
ԵՄ-ում Կիպրոսի մշտական ներկայացուցիչ Կոռնիլիուս Կոռնիլիուն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշին, որում ասվում է, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում այն տարածքներում, որոնք թույլատրվել են միայն ֆրանսիական «Total» և իտալական «Eni» ընկերություններին։ Նշվում է նաև, որ մի շարք տարածքներում նավթի և բնական գազի արդյունահանման իրավունքը նույնպես տրվել է նշված ընկերություններին, այնինչ` Թուրքիան այնտեղ նույնպես իրականացնում է հորատման աշխատանքներ։ Կոռնիլիուն ընդգծել է, որ Թուրքիան խախտել է միջազգային իրավունքի նորմերն ու Կիպրոսի ինքնիշխանության իրավունքը, ինչպես նաև՝ «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան: