|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռուսաստանը գովեստի խոսքեր է հղել Թուրքիային` վերջին շրջանում ԱՄՆ-ի հետ առաջացած լարվածությունում նրա որդեգրած դիրքորոշման համար. Մոսկվայի 7-րդ անվտանգության միջազգային համաժողովից առաջ արած հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը: Այս մասին տեղեկացնում է ensonhaber.com կայքը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով գործադրված ճնշումների մթնոլորտում Թուրքիայի դիրքորոշումը մեծ ոգևորություն է առաջացնում: «Մեր թուրք գործընկերներն արժանի են գնահատանքի: Չնայած ԱՄՆ-ի հսկայական ճնշումներին` նրանք հրաշալի վճռականություն և հստակ դիրքորոշում են ցուցաբերում»,- նշել է Ֆոմինը:
Ըստ նրա` Ս-400-ների հանձնումը կիրականանա մոտ ժամանակներս, և երկու երկրները իրականացնելու են նաև այլ համատեղ ծրագրեր: