կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-10 12:41
Աշխարհ

ՌԴ ԱԳ փոխնախարարը «հրաշալի» է որակել Ժնևում ռուս-ամերիկյան անվտանգային քննարկումները

ՌԴ ԱԳ փոխնախարարը «հրաշալի» է որակել Ժնևում ռուս-ամերիկյան անվտանգային քննարկումները

Ռուս-ամերիկյան բանակցություններին ընդառաջ՝ Ժնևում կայացած նախնական քննարկումը գործնական էր. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կոմերսանտ»-ը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո Ռյաբկովը հույս է հայտնել, որ վաղը ժամանակը զուր չի կորչի։

«Հրաշալի է. մենք խորացել ենք առաջիկա գործերի մեջ։ Զրույցը դժվար է ընթանում, չի կարող հեշտ լինել։ Սկզբունքորեն՝ գործնական, և ես կարծում եմ, որ վաղը մենք զուր ժամանակ չենք կորցնի»,- ասել է Ռյաբկովը։

Պատասխանելով հարցին, թե կա՞ լավատեսություն, նա պատասխանել է․ «Մենք երբեք լավատեսությունը չենք կորցնում, դրանով ենք առաջնորդվում»։

Միաժամանակ, «Կոմերսանտ»-ը նշում է, որ Ռյաբկովի խոսքերից պարզ չէ՝ նա «հրաշալին» լո՞ւրջ է ասել, թե՞ հեգնանքով։