Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դիմադրության ճակատի առաջնորդները թույլ չեն տա, որ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում իր ուզած գործողություններն իրականացնի։ Այս մասին IRNA գործակալության տեղեկացմամբ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ հավելելով, որ առաջիկա ժամերին դիմադրության ճակատի կողմից հնարավոր են կանխարգելիչ միջոցառումներ։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ դիմադրության բոլոր առաջնորդները հնարավորություն կտան հասնել քաղաքական լուծման, սակայն «ցանկացած գործողություն հնարավոր է», եթե խաղաղ բնակչության դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները շարունակվեն։
«Մենք փորձում ենք չընդլայնել պատերազմի շրջանակը, սակայն դիմադրության ճակատը կփոխի Իսրայելի աշխարհագրական քարտեզը, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն»,- հավելել է նա։