կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 21:26
Քաղաքական

ՀՀ դեսպանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը

ՀՀ դեսպանը և Քուվեյթի ԱԳ փոխնախարարն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար, շեյխ, դոկտոր Ահմեդ ալ Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:

Նախարարի տեղակալը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ինչպես նաև հավաստիացրել Քուվեյթի արտաքին գործերի նախարարության՝ բոլոր հարցերում աջակցելու և համագործակցելու պատրաստակամության մասին։

Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Ահմեդ ալ Սաբահին ներկայացրել Քուվեյթի իշխանությունների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ տարված և ընթացիկ աշխատանքները։

Զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցությունը խթանելու անհրաժեշտությունը ոչ միայն երկկողմ ձևաչափում, այլև միջազգային հարթակներում՝ նկատելով, որ դրա համար առկա են իրական նախադրյալներ, հաշվի առնելով երկու երկրների համանման մոտեցումներն ու փորձառությունները։