22 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 413.47 |
GBP | ⚊ | 477.57 |
GEL | ⚊ | 144.57 |
RUB | ⚊ | 4 |
USD | ⚊ | 386.35 |
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խոստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերի:
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։