Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Իլհամ Ալիևը անհրաժեշտ է համարում վերանայել և ավելացնել Ադրբեջանի ռազմական բյուջեն:
«Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մենք պետք է վերանայենք մեր ռազմական ծախսերը: Հնարավոր է, որ Հայաստանը, հաշվի առնելով վերջին դեպքերից հետո իր խղճուկ վիճակը, կրկին ևս մեկ սադրանք ձեռնարկի», - նախարարների կաբինետի նիստում հայտարարել էր Ալիևը՝ փորձելով դարձյալ մոլորեցնել սեփական ժողովրդին՝ սահմանում ադրբեջանական «հաղթանակի» առասպելներով։
«Ադրբեջանական բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը և կշարունակի վերահսկել այն: Բայց մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Հետևաբար, մենք պետք է վերանայենք ռազմական ծախսերը, մասնավորապես, հաջորդ տարվա բյուջեում», - նշել է Իլհամ Ալիևը:
Նշենք, որ այս գիշեր ադրբեջանական կողմը Տավուշի ուղղությամբ հերթական անհաջող դիվերսիոն փորձն է կատարել և ստանալով համարժեք պատասխան հետ է շպրտվել, որից հետո սկսել է հրետակոծել հայկական բնակավայրերը։ Հայկական կողմը կորուստներ չունի, իսկ ադրբեջանականը, բացի տեխնիկայից, ունի նաև մի քանի մարդկային կորուստ։