Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Մինչև անցյալ տարվա սեպտեմբեր ԱՄՆ սպառազինության մեջ առկա էր 3 750 միջուկային մարտագլխիկ. հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտն իր կայքում:
«2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ԱՄՆ-ն ուներ 3750 միջուկային մարտագլխիկներ: Այս թիվը մոտ 88%-ով քիչ է առավելագույն թվից (31,255)՝ 1967 ֆինանսական տարեվերջին, և մոտ 83%-ով պակաս (22,217), քան 1989 թվականի վերջին՝ Բեռլինյան պատի փլուզման ժամանակ»,- ասվում է զեկույցում:
Պետքարտուղարությունը նշում է, որ 1994-ից մինչև 2020 ֆինանսական տարին ԱՄՆ-ն ապամոնտաժել է ավելի քան 11,68 հազար միջուկային մարտագլխիկ, իսկ 2017 թվականի սեպտեմբերի 30-ից՝ 711 միավոր: Մոտ 2000 միավոր ներկայումս շահագործումից հանված է և պետք է ապամոնտաժվի:
Գերատեսչությունը նաև նշում է, որ 1990 թվականի սեպտեմբերի 30-ից ԱՄՆ-ում ոչ ռազմավարական միջուկային զենքի թիվը նվազել է ավելի քան 90%-ով: Բացի դրանից՝ 1991 թվականից ապամոնտաժվել են նաև մարտավարական միջուկային զենքեր: