կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 15:26
Առանց Կատեգորիա

Կանադայի Մոնրեալ կղզում կորած վարդագույն պոնիի իրական պատմությունը. BBC

Կանադայի Մոնրեալ կղզում կորած վարդագույն պոնիի իրական պատմությունը. BBC

Վարդագույն պոնին, որին նկատել էին Կանադայի Մոնրեալ կղզում, պարզվել է`կախարդական արարած չէ, այլ համացանցում արագորեն տարածված սուտ. տեղեկացնում է BBC-ն:

Կենդանու լուսանկարները համացանցում մեծ դիտողականություն վայելեցին ու մեծ տարածում գտան հաշված րոպեների ընթացքում: Տեղեկատվությունն իմանալուն պես` այգու ներկայացուցիչները, ԶԼՄ-ներն ու կենդանիների պրոֆեսիոնալ  փրկարարները սկսեցին «կախարդական արարածի» որոնման աշխատանքները:

Ի վերջո, երգիծական համացանցային ծրագիրը` «The Vlog»-ը, հայտարարեց, որ արարածի լուսանկարը պարզապես «ինտերնետային փորձարկում» էր:

Այս մասին հայտնի է դարձել չորեքշբաթի` որոնողական աշխատանքները սկսելուց 2 օր անց:

A pink-maned pony has been spotted on Montreal's Île Sainte-Hélène

Պոնին ենթադրաբար կորել էր Սենտ Էլեն կղզու շրջաններում, որը «Ժան Դրապո» անունը կրող այգու մասն է կազմում:

«Գեղեցկուհու» մի շարք նկարներ ներբեռնվել էին փոքր չափերի ձիերին նվիրված ֆեյսբուքյան խմբում: Հասկանալի չէ` արդյո՞ք այս խումբը կեղծիքի հետ ինչ-որ կապ ունի, բայց լուսանկարները շատ կարճ ժամանակ անց հեռացվել են սոցիալական ցանցից, երբ «The Vlog»-ի ներկայացուցիչները հայտարարեցին դրանց` կեղծ լինելու մասին:

Թեմային անդրադարձել է նաև այգու մամուլի քարտուղար Գաբրիելե Մելոչեն: Նա BBC-ի հետ զրույցում մասնավորապես նշել է. «Մեր թիմն աչալրջորեն և ակտիվորեն հետևել է կենդանու ոտնահետքերին: Մինչ օրս, սակայն, մեզ չի հաջողվել գտնել որևէ հուշում: Անգամ մեր անվտանգության տեսախցիկները չեն ֆիքսել նրան»:

Որոնողական աշխատանքներում ներառված են եղել Կենդանիների արտակարգ և փրկարարական ծառայությունը, որը կազմակերպություն է` նախատեսված կորած ընտանի կենդանիներին գտնելու համար: Անձնակազմի 10 անդամ ամբողջ կղզու երկայնքով ճանապարհ են անցել` թե' ոտքով, թե' ավտոմեքենայով`միաժամանակ դույլով հացահատիկ շաղ տալով գետնին`պոնիին գայթակղելու և գտնելու համար:

Թիմը նաև անօդաչու թռչող սարք է կիրառել` երկնքից պոնիին տեղորոշելու համար, նույնիսկ ցանկացել է մոտ ապագայում վարժեցված շուն բերել տարածք:

«Անսովոր է, թե` ոչ, մենք կենդանիներին վերաբերող մտահոգություններին լրջությամբ ենք վերաբերվում: Մենք այդ նպատակով ոչ միայն առարկայական, այլև մարդկային ռեսուրսներ ենք ներդրել»,- ֆեյբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ընկերությունը` հավելելով. «Մենք անմիջապես հեռացրել ենք մեր անձնակազմին տեղանքից և դեպքի առնչությամբ այլևս որևէ մեկնաբանություն չենք տալու»: