|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած՝ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել` 50 միլիոն դրամ, որից յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրվի 1 միլիոն 500 հազար դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարին, ՌԴ առողջապահության նախարարությանը և Տուլայի նահանգապետին դժվար պահին աջակցություն ցուցաբերելու համար: Վարչապետն օպերատիվ և լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: