Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը շարժական հիվանդանոց է ուղարկել Սիրիա՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար, լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Սիրիա է ուղարկվել Ռուսաստանի Առողջապահության նախարարության աղետների բժշկության դաշնային կենտրոնի շարժական բազմապրոֆիլ հոսպիտալը: Բեռը տեղ կհասցնի Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Ռուսլան» ռազմափոխադրող ինքնաթիռը։ Նաև առաջիկա օրերին արաբական հանրապետություն կուղարկվի բժիշկների բազմամասնագիտական թիմ, որի կազմում կլինեն վիրաբույժներ, վնասվածքաբաններ, անեսթեզիոլոգներ, վարակաբաններ, ուլտրաձայնային ախտորոշման բժիշկներ, միջին բուժանձնակազմ», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք մշտապես ընդլայնում ենք փոխգործակցությունը սիրիացի գործընկերների հետ և պատրաստ ենք նրանց անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել։ Առաջիկայում նախարարի հանձնարարությամբ շուրջ 40 մասնագետ բժիշկներ կմեկնեն Սիրիա՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու համար», - լրագրողներին ասել Է Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
Շարժական հիվանդանոցի հետ միասին Սիրիա է ուղարկվել հումանիտար օգնություն՝ 15 տոննա դեղորայք, բժշկական սարքավորումներ և առաջին անհրաժեշտության իրեր։ Ըստ հաղորդագրության՝ հումանիտար օգնությունը հավաքվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից՝ Մոսկվայում Սիրիայի դեսպանատան հետ միասին։