|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ քաղաքացիները պետք է անեն ամեն ինչ` իրենք իրենց կրթելու, իրենց քվեին տեր լինելու և, որպես քաղաքացի, իրենց ուժը գիտակցելու համար. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը` խոսելով «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության մասին:
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին պետք է փոխի իր ընկալումը պատասխանատվության հանդեպ: «Պետք չէ խնդիրը միայն դրսից դիտել, պետք է նաև ներսի հայացքով գնահատել իրավիճակը: Մենք էլ մեր հերթին պետք է դրսից ամեն ինչ անենք` օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դա իրագործելի դարձնենք: Պետք է կարողանանք կրթել ՀՀ քաղաքացիներին` ճիշտ քվեարկել»,-ասաց Էգոյանը:
Նա հավելեց նաև, որ իրենք ուզում են ցույց տալ, որ միասնական են և ցանկանում են գործուն մասնակցություն ունենալ ՀՀ ընտրական գործընթացում: «Ճիշտ է, չենք կարող քվեարկել, բայց նրանք, ովքեր երկքաղաքացիություն ունեն, պետք է գան ու քվեարկեն: Սա շատ կարևոր պահ է` ցույց տալու, որ իրենք արդարության կողմնակից են»,- ասաց Էգոյանը: