|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ ներկայացվում է, թե ինչ է կառուցվելու Վայոց Ձորի մարզում առաջիկա ամիսներին:
Մասնավորապես, Եղեգնաձորում վերակառուցվում են 2-րդ եւ 5-րդ մանկապարտեզները, կտեղադրվեն արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու երեխաների թիվը 210 է: Այս մանկապարտեզները կառուցվել են 1970-ականներին եւ այս ընթացքում առաջին անգամ են հիմնովին նորոգվում ու վերակառուցվում:
Միևնույն ժամանակ Եղեգնաձորում զրոյից կառուցվում է նոր դպրոց, այն կունենա վերելակ, թեքահարթակներ, արեւայիին ջրատաքացուցիչներ: Շահառու աշակերտների թիվը 432 է: Ներդրվել է 1,17 մլրդ դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում.