կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-15 14:04
Տարածաշրջան

Հայաստանն օգտագործում է Ղարաբաղի տարածքը թմրամիջոցների և զենքի փոխադրման համար. Ադրբեջանի փոխվարչապետ

Հայաստանն օգտագործում է Ղարաբաղի տարածքը թմրամիջոցների և զենքի փոխադրման համար. Ադրբեջանի փոխվարչապետ

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը մեղադրել է Հայաստանին Արցախի տարածքով զենքերի ու թմրամիջոցների փոխադրման մեջ և նշել, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից բռնազավթման հետևանքով չի կարողանում վերահսկողություն սահմանել Իրանի հետ 132 կմ սահմանի նկատմամբ. հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը:

 «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի բռնազավթման հետևանքով Բաքուն ի վիճակի չէ վերահսկել դրանք, և այդ տարածքները գրավում են միջազգային նարկոկարտելների ուշադրությունը: Արդյունքում` այս տարածքներով անցնում է մեծ քանակությամբ մաքսանենգ ապրանք: Բռնազավթված տարածքներն օգտագործվում են որպես տրանզիտային տարածք զենքերի, թմրամիջոցների անօրինական տարանցման համար, որոնց եկամուտն ուղղվում է ահաբեկչական կազմակերպությունների ստեղծմանը և կրթմանը: Այս բռնազավթումը վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Հասանովը: