կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-11 18:45
Քաղաքական

ՀՀ զինված ուժերում ընթանում են սպառազինությունը ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ

ՀՀ զինված ուժերում ընթանում են սպառազինությունը ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ

Նախապես հաստատված ժամանակացույցի համաձայն` Զինված ուժերի զորամասերում ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ: 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախապատրաստական աշխատանքների շրջանակում գնդապետ Վալերի Քոչարյանի հրամանատարությամբ գործող 4-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման եռօրյա հավաք-պարապմունքներ:


Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալները, սպառազինության և զինվորական տեխնիկայի սպասարկման ու շահագործման պատասխանատուներ:

Անցկացված հավաք-պարապմունքների նպատակն էր կատարելագործել մասնակիցների  մասնագիտական, տեսական գիտելիքներն ու ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման գործնական ունակությունների մակարդակը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պատասխանատվությունը տարվող աշխատանքների որակի հսկման, սպառազինությունը և ռազմական տեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու առումով: