|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշման փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է 2012 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ընդունված միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման անվտանգության նոր ստանդարտով (SSR-6), որով ամրագրվել են անվտանգ փոխադրման նոր պահանջներ եւ մոտեցումներ:
2015 թվականի մայիսի 31-ից հունիսի 12-ը Երեւանում տեղի ունեցած ԱԷՄԳ-ի փորձագիտական առաքելության կողմից տրվել են առաջարկություններ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2001 թվականի N 1263 որոշումը բերել համապատասխանության ԱԷՄԳ-ի նոր ստանդարտների հետ:
Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, վերոհիշյալ իրավական ակտում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Նշված որոշման ընդունմամբ կսահմանվեն միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման ժամանակակից մոտեցումներին համապատասխանող պահանջներ:
Որոշման ընդունմամբ կհստակեցվեն միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման ապահովման նկատմամբ պահանջները, կնվազեցվի միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ անձնակազմի ու բնակչության գերճառագայթահարման հավանականությունը: