|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ապրիլի 11-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատգամավորների հետ:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին նոր ձևավորված խմբերի աշխատանքային գործունեության առաջիկա ծրագրերի շուրջ, ինչպես նաև քննարկվեցին հնարավոր փոխայցելությունների հեռանկարները:
Զրուցակիցները կարևորեցին Դոհայում կայացած Միջխորհրդարանական միության շրջանակներում Հայաստանի և Լիբանանի ԱԺ նախագահների հանդիպումը՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին կհաղորդվի նոր լիցք և նոր որակ: