կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 14:56
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի հետ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հանդիպել է  Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար, դոկտոր Էլենի Թեոխարուսի հետ։ 

«Այսօր Ազգային ժողովում ընդունել եմ Կիպրոսում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախկին ղեկավար, դոկտոր Էլենի Թեոխարուսին՝ ընկերակցությամբ ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախմբի նախագահ Հակոբ Կազանչյանի։
 
Տիկին Թեոխարուսի նվիրումն Արցախին և հայ ժողովրդին, նրա ավանդը Արցախի շահերի միջազգային պաշտպանության գործում ուղղակի աննկարագրելի է։ Միայն նշեմ, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Թեոխարուսը 19 անգամ այցելել է Արցախ, իրականացրել մեծ թվով վիրահատություններ։
 
Մտքեր ենք փոխանակել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, առկա մարտահրավերների հաղթահարման, մեր ժողովրդի կենսական իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Հաճելի էր տեսնել մեր ժողովրդի մեծ բարեկամի հանձնառությունը՝ շարունակել համատեղ պայքարը՝ հանուն ազատ, անկախ և անվտանգ Արցախի»,- գրել է ԱԺ փոխնախագահը։