կարևոր
4312 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-04 15:05
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսին և Ժան Ժակ Ֆլաոյին

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսին և Ժան Ժակ Ֆլաոյին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակում հուլիսի 3-ին հանդիպել եմ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի նախագահ Անդրե դը Բյուսին և խմբի անդամներից, EMER կուսակցության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ժան Ժակ Ֆլաոյին։

Չափազանց բարձր գնահատելով բարեկամական խմբի գործունեությունը՝ երկար տարիներ Բելգիայում Արցախի շահերի պաշտպանության գործում, ներկայացրել եմ ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված իրավիճակը։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին սադրանքներին, որոնք միտված են նոր ագրեսիայով էթնիկ զտման ենթարկել Արցախը։

Անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանը՝ շեշտվել ենք, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման, որևէ կարգավորում չի հանգեցնելու հակամարտության վերջնական և արդար լուծմանը։

Մտքեր են փոխանակվել Արցախի շահերի պաշտպանության շուրջ առաջիկա անելիքների վերաբերյալ։

 

Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայասատնի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր