|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն էը եւ այս համատեքստում արժեւորել է եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում` նաեւ Եվրոպական խորհրդարանի հետ կապերի հաստատումն ու խորացումը:
Երկուստեք նշվել է փոխգործակցության համար հնարավորությունների լայն դաշտի առկայությունը եւ այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքի անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: