|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Խաղաղության մթնլորտի ստեղծումը, որի մասին այդքան հաճախ հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհնար է առանց Ադրբեջանի տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու և այնտեղ բռնագաղթածների վերադարձի: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում. հայտնում է Haqqin.az-ը:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հստակ հասկանա, որ «ա» ասելիս պետք է նաև ասել «բ»:
«Այդ պահերն իրարից անբաժան պատճառահետևանքային կապի մեջ են»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ Հայաստանի «օկուպացիոն» քաղաքականությունն է խաղաղության և փոխադարձ վստահության բացակայության պատճառը:
«Դա աքսիոմ է»,- եզրափակում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: