|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պատասխանեց «Իշխանություն» լրատվականի հարցերին՝ անդրադառնալով Արցախի թեմայով իր նախկին հայտարարություններին, քաղաքական դիրքորոշումների փոփոխության վերաբերյալ քննադատություններին, ինչպես նաև էկոպարեկային ծառայության շուրջ վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին։
«Իշխանություն» լրատվականը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Փաշինյանի հայտարարություններն ու հետագա գործողությունները տարբեր, որպես՝ օրինակ բերելով 2021 թվականի նախընտրական քարոզարշավի շրջանակում, Շուշին և Հադրութը դեօկուպացնելու և Արցախի կարգավիճակի հետ կապված Փաշինյանի տված խոստումները:
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ այդ թեմաների շուրջ բազմիցս խոսել է Ազգային ժողովում, ասուլիսներին և նոր ասելիք այս պահին չունի։
Անդրադառնալով Սյունիքի էկոպարեկային ծառայության թմրանյութերի տեղափոխման և կեղծ համարանիշերով մեքենա վարելու դեպքերի մասին «Իշխանություն» լրատվականի հնչեցրած հարցին, Փաշինյանը հայտարարեց, որ հենց պետական մարմիններն են բացահայտել այդ դեպքերը։
«Դուք այդ դեպքերի մասին գիտեք, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները բացահայտել են դրանք: Մենք ենք բացահայտում այդ դեպքերը, մենք ենք վարորդական իրավունքից զրկում պաշտոնյային, մենք ենք քննություն իրականացնում»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև ընդգծեց, որ որևէ անձ մեղավոր չի համարվում, քանի դեռ դատարանի վճիռ չկա։