|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Իրանը կշարունակի աջակցել տարածաշրջանի հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին:
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը տարածաշրջանի բոլոր երկրների օգտին է:
«Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, և մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակում տրանսպորտային ուղիների արգելափակման վերացումը։ Այս շրջանակը կարող է օգնել ամրապնդել խաղաղությունը տարածաշրջանում։ Մենք նաև հստակորեն մեր դեմ ենք արտահայտվում միջազգային սահմանների ցանկացած փոփոխությանը, որը հակասում է երկրների քաղաքական անկախությանը»,- հավելել է նա