Փոխարժեքներ
09 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
«Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալի փրիքվելի նկարահանումներն արդեն մեկնարկել են: «Երկար գիշեր» աշխատանքային անվանումով նախագիծը նկարահանվում է Հյուսիսային Իռլանդիայում: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` նախորդ շաբաթ սերիալի հեղինակները Բելֆասթ նահանգում արդեն տեղեր են առանձնացրել հրաձգության համար. տեղեկացնում է CNN-ը:
ԶԼՄ-ի լրագրողները դիմել են HBO հեռուստաընկերությանը, որը աշխարահռչակ սերիալի ցուցադրողն է, սակայն, այն որևէ կերպ չի մեկնաբանել լրագրողների հարցումը, թեև թե’ CNN-ը, թե’ HBO-ն պատկանում են միևնույն՝ WarnerMedia ընկերությանը:
«Երկար գիշեր» ֆիլմի սցենարը գրել են Ջորջ Մարտինն ու Ջեյն Գոլդմանը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ փրիքվելի գործողությունները տեղի են ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից հազարավոր տարիներ առաջ, հետևաբար` ամեն ինչ այլ է լինելու՝ առանց Թարգարիենների, Լանիստերների, Սթարքների և մյուս ընտանիքների: Նոր սերիալում անդրադարձ կկատարվի այն իրադարձություններին, երբ Վեսթերոսում երկար ձմեռ սկսվեց, և եկան Սպիտակ քայլորդները: