Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նախօրեին` ներկայացումներից մեկի ժամանակ, արտակարգ պատահար է տեղի ունեցել: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի բեմադրած «Լիր արքա» ներկայացման ժամանակ դերասանը բռնել է պարաններից մեկից /ըստ սցենարի/, որը պոկվել է, և դերասանն ընկել է` կոտրվածքներ ստանալով:
Yerkir.am-ի հետ զրույցում թատրոնի տնտեսագետ Անահիտ Եգորյանը նշեց, որ բանն այն է, որ դերասանը բռնել է ոչ այն պարանից, որը նախատեսված է եղելն դրա համար:
«Դերասանն ուղղակի բռնել է դեկորի համար նախատեսված պարանը, շփոթվել է ուղղակի: Փառք Աստծո, առողջական վիճակը լավ է, ձեռքն է կոտրվել, հիվանդանոցում է»,- ասաց Եգորյանը:
Նա նշեց նաև, որ իրականությանը չեն համապատասխանում նաև այն խոսակցությունները, թե իբր ներկայացման համար անհրաժեշտ գումարը չի ծախսվել` տեխնիկական մասն ապահովելու համար: «Ո՞նց կարող է «Լիր արքա» ներկայացման վրա հավուր պատշաճի գումար չծախսվել: Մենք ֆինանսների նախարարությանն ենք հաշվետվություն տալիս, թե որքան գումար ենք ծախսել: Ներկայացման վրա ծախսվել է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպես որ` եթե մեկ-երկուսն արդեն իրար են խառնվել և քթները խոթում են ֆինանսականի հարցերի մեջ, թող գնան իրենց հարցերը ճշտեն»,- ասաց Եգորյանը:
Նա նշեց նաև, որ ներկայացումը չի ընդհատվել, քանի որ դերասանը հենց այդ տեսարանից հետո պետք է լքեր բեմը:
Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի փոխտնօրեն Արտակ Էդոյանն էլ yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ դերասանն այժմ գտնվում է հիվանդանոցում, ստացիոնար բուժում է ստանում: «Նա ազդրի և կոնքոսկրի կոտրվածք ունի, վիճակը միջին ծանրության է»,- ասաց նա: