կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 16:30
Հասարակություն

Երևի թե ինքներս մեզ վաճառենք, որ վճարենք 200 հազար դրամ տուգանքը. դերասանը հիասթափված է

Երևի թե ինքներս մեզ վաճառենք, որ վճարենք 200 հազար դրամ տուգանքը. դերասանը հիասթափված է

Դերասան Սեպուհ Ապիկյանը, ով վերջերս ավտովթարի հետևանքով ենթարկվել էր ծանր վիրահատության, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«39 տարի իմ ամբողջ գիտակից կյանքում եղել եմ բացարցակ հայրենասեր ու երբեք չեմ մտածել Հայրենիքիցս հեռանալու մասին…Ամենադժվար տարիներին մութ և ցուրտ օրերին նույնիսկ ինքս ինձ ասել եմ` ոչ: Սա իմ հողն ու ջուրն է, և նույնիսկ ամենավատ վիճակում ես երբեք չեմ լքի Հայաստանը, բայց այսօր վերջնականապես հիասթափվեցի, և էլ ինձ չեմ համարում Հայաստանի քաղաքացի , և  Հայաստանը այլևս չեմ ուզում համարել իմ Հայրենիք…

 

Շատ խորը վշտով եվ ցավ ապրելով եմ ասում այն ինչ ասում եմ…Սա այն միակ երկիրն է, որտեղ երբ մարդը ընկնում է, առիթից օգտվելով օգնության ձեռք մեկնելու փոխարեն այդ մարդուն սկսում են ոտնահարել «քացու տակ քցել»  ոտքերով ծեծել, շատանում են դանակաորները հասցնելով նրան վերջին շնչին…եվ այս խոսքերս ոչ թե վերաբերում է անհատ մարդկանց, այլ պետական կառույցներին…Անչափ «ցնցված»  եվ «հիացած»  մեծն Ճանապարաին Ոստիկանություն «փոսի գայի» մականվամբ համակարգի «մեծահոգի» վերաբերմունքից եվ աշխատանքից:

 

Միայն Հայաստանում կլինի նման հրեշավարի վերաբերմունք մարդու, անձի նկատմամբ… երբ Աստված մի արասցե ընկնում ես փորցանքի մեջ, վթարի մեջ, ունենալով ծանր մարմնական վնասվացքներ, բարոյական ֆինանսական եվ հոգեկան մեծ կորուստներ,վնասվելով, եվ դառնալով կիսահաշմանդամ,երբ միակ տուժողը դու ես, ջարդ ու խուրդ լինողը դու ես, մեծ ֆինանսական պարտքերի մեջ ընկնողը դու ես, վիրահատություն տանողը դու ես, 40 օր շարունակ սաստիկ ցավեր քաշողը դու ես,կողքից բողոքող չկա, ոչ ոք չի տուժել բացի քեզանից,միակ շատ խոշոր չափերի տուժողը էլի դու ես բոլոր առումներով եվ բոլոր տեսակների մեջ, այդքանից հետո բացարձակ հաշվի չառնելով այդ կորուստները այդ վնասները, որ դու արդեն կրել ես այդքանից հետո քեզ վրա տուգանք են սահմանում 200000 դրամի չափով… Ինչ կարող եմ ասել` բռավո: Պարզապես հիացած եմ այս ամենով…երևի թե ինքներս մեզ վաճառենք որ վճարենք այդ տուգանքները: Կեցցե դրախտային պայմաններով և մարդու անձը և իրավունքները հարգող և պաշտպանող երկիր Հայաստան»: