Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այսօր Նորագավիթի մաքստանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է.
«Հայաստանի պետական կառավարման համակարգում չի կարող աշխատել գեթ մեկ մարդ, ով Հայաստանի պետական դրոշը գցել է ոտքերի տակ:
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եւ վերջ»:
Հիշեցնենք, որ այսօր մաքսատուն կատարած այցի ընթացքում Փաշինյանն ասել էր .«Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք»:
Վարչապետը նաև գրառում է կատարել մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ. «ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ»: