Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի` Հայաստան կատարած այցի մասին taraf-ում Թաներ Աքչամը գրել է. «Դավութօղլուն Հայաստան կատարած այցի ժամանակ 1915 թվականի դեպքերի մասին օգտագործել է «անմարդկային» բառը, իսկ տեղահանման համար ասել` ամբողջությամբ սխալ իրագործում էր: Այդ լուրը, Hurriyet Daily News-ից բացի, ուրիշ կայքում չտեսա, այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ` դա Դավութօղլուի՞ խոսքերն են, թե՞ լրագրողի:
Թեեւ թուրքական մամուլը զարմանալիորեն այս խնդրին ընդհանրապես չի անդրադարձել, սակայն այս թեման ժամանակավորապես մի կողմ թողնենք: Իմ կարծիքով` Դավութօղլուի օգտագործած «անմարդկային» բառը գնահատելի արարք է: Մի քիչ էլ եթե ջանք գործադրի`«մարդկային հանցագործություն» կարող է ասել: Սա, իհարկե, Թուրքիայի կառավարության դրական քայլ կարող է դիտվել:
Իհարկե, այս ամենը մեզ այնպիսի իրավիճակի մեջ է դնում, որ մտածում ենք` սրան ի՞նչ է հաջորդելու: Սակայն եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք և ինքներս մեզ չխաբենք: Կառավարության վարած քաղաքականությունը մարդկանց մշտական վախի մեջ է պահում: Արտաքին աշխարհին ուղղված հայտարարություններն ու ներքին կյանքում կատարվածի միջեւ միշտ բարձունքներ են եղել»: