|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության կոմիտեն հրապարակել է զեկույց, որում Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի դադարեցման պատասխանատվությունը բարդել է Ռուսաստանի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պալատի պատգամավորները եկել են այն եզրահանգման, որ ՓՄՀՀՊ-ի պահպանումը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի այն պատճառով, որ Ռուսաստանը հրաժարվում է կատարել համաձայնագրի պայմանները։ Հետևաբար` ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է գտնել «Մոսկվայի գործողություններին պատասխանելու այնպիսի միջոց, որը կհամապատասխանի դաշինքի անդամ երկրների գերակայություններին»։
Նշվում է նաև, որ պատգամավորները գործընկերներին խորհուրդ են տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացնել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն`Ռուսաստանը կրկին շարք է մտցրել հրթիռներ, որոնք ՆԱՏՕ-ի կողմից որակվել են որպես ՓՄՀՀՊ խախտում։