|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի տեղակայի փոքր և միջին հեռահարության հրթիռներ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն հայտնվել աշխարհի այլ երկրներում. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ:
«Ելնում ենք այն բանից, որ Ռուսաստանը չի տեղակայի միջին և փոքր հեռահարության զենք, եթե նման զենք չհայտնվի ո'չ Եվրոպայում, ո'չ աշխարհի այլ տարածաշրջաններում, այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի համապատասխան վայրերում ամերիկյան արտադրության նման զենք չհայտնվի»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է ՌԴ-ի մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին: «Մենք կվարվենք հետևյալ կերպ` մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են, որ իրենք դադարեցնում են մասնակցությունը պայմանագրին, և մենք նույնպես դադարեցնում ենք»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ը փետրվարի 2-ից դադարեցնում է իր մասնակցությունը համաձայնագրին: