կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-09 11:06
Առանց Կատեգորիա

Բարեգործական ցուցադրություն կատուների համար` Նյու Յորքում

Նյու Յորքում տեղի է ունեցել կատուների նորաձևության ամենամյա փառատոնը՝ հաջակցություն անտուն կատուների և ի պատիվ Համլետ VIII-ի, որն ապրում է Algonquin հյուրանոցում, հայտնում է Euronews-ը:

Նշվում է `կատուների համաշխարհային օրվա՝ օգոստոսի 8-ի նախօրեին, նշված հյուրանոցում հավաքվել են ամենաոճային կատուները՝ շոու անցկացնելու նպատակով։ Այս անգամ ցուցադրվել են ընտանի կենդանիների հագուստի դիզայներ Ադա Նիվզի գործերը։

Ներկայացված են եղել ինչպես ժամանակակից, այնպես էլ մի շարք ժողովուրդների ազգային հագուստներ: Մասնավորապես, Սաքի անունով կատուն հնդկական հագուստ էր կրում, Կանոլին ցուցադրել է կաշվե տաբատներ, սև-սպիտակ կատուն՝ Բալբուն ամերիկյան դրոշի գույներով հագուստով էր: