|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ադրբեջանական իշխանություններին NİDA հասարակական շարժման ակտիվիստ Բայրամ Մամեդովին երկրորդ անգամ ձերբակալելու համար. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Մամեդովը բանտից դուրս էր եկել այս տարվա մարտի 16-ին` Իլհամ Ալիևի հայտարարած համաներման շնորհիվ: Այդ ժամանակ մոտ 50 քաղբանտարկյալ ազատ էր արձակվել: Սակայն դրանից 2 շաբաթ անց Մամեդովին դարձյալ ձերբակալել են թմրանյութ պահելու մեղադրանքով և դատապարտել 10 տարվա ազատազրկման: Բանտից դուրս գալուց հետո Մամեդովը հարցազրույցներից մեկում քննադատել էր իշխանություններին:
«Բայրամ Մամեդովին երկրորդ անգամ ձերբակալելը ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների անհանդուրժողականությունը քննադատության և ազատ խոսքի նկատմամբ: Մամեդովի նոր ձերբակալությունը ստվեր է գցում մինչ այդ հայտարարված համաներման վրա»,- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: