ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիային F-35-ի համար նյութեր ուղարկել` վերջինիս կողմից С-400 գնելու պատճառով:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն հղում անելով Рейтер գործակալությանը:
Թուրքիան մտադիր է ձեռք բերել ոչ պակաս, քան 100 հատ F-35 Lightining II: Սակայն Կոնգրեսը հայտարարել է, որ մտադիր է կանգնեցնել Թուրքիային հրթիռների տրամադրումը, քանի որ Անկարան ձեռք է բերում С-400 համակարգեր:
2017թ-ին Թուրքիայի կողմից С-400 զենիթահրթիռային համակարգ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը պատճառ դարձավ Թուրքիայի ու ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացմանը:ԱՄՆ-ը պահանջում է Թուրքիայից հրաժարվել ռուսական զենքից` ի օգուտ ամերիկյան Patriot համակարգի: Սակայն Թուրքիայի իշխանությունները այս հարցում վճռական են ու չեն պատրաստվում հրաժարվել ռուսական հրթիռային համակարգից: